Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բացի բարոյական խնդիր լինելուց, ցեղասպանության հարցն առաջին հերթին անվտանգային խնդիր է․ Արտակ Զաքարյան
«Ցեղասպանություն տերմինը աշխարհում, որպես այդպիսին, ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 9 բանաձևով՝ որպես մարդկության դեմ գործած հանցագործությունների, ոճրագործությունների դատապարտելի երևույթ ամբողջ աշխարհի համար։ Հետևաբար, մինչև 30-ականների ոչ ոք չէր կարող այդ հարցով զբաղվել։ Այսինքն՝ ընդհանուր աշխարհը ցեղասպանություն տերմինով սկսել է զբաղվել 1946 թ․-ից, դրանից հետո 48 թվականի կոնվենցիան է եղել, դրանից հետո 68 թվականի կոնվենցիան եղել։Եվ հայ ժողովուրդը՝ միջազգայնորեն, և ոչ միայն հայ ժողովուրդը, հրեա ժողովուրդը, դեռսիմի ժողովուրդը և մնացած բոլոր ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարում միջազգայնորեն հաստատված օրենսդրության իրավունքի և սկզբունքների շրջանակում է եղել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործիչ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովրդի իրավունքը որևէ մեկը իր ձեռքից վերցնելու իրավունք չունի։
«Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միշտ պետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգերում որպես առաջնահերթություն։ Ինչո՞ւ։ Բացի բարոյական խնդիր լինելուց, սա առաջին հերթին անվտանգային խնդիր է, անվտանգային ռազմավարական խնդիր է։ Այնպես, ինչպես հրեաներն են Հոլոքոստի հարցը շարունակում միջազգային օրակարգում պահել՝ որպես իրենց իսկ պետության և հրեականության անվտանգային հարց։ Նույնը մենք, 10 միլիոնից ավելի աշխարհասփյուռ հայերի համար, սա միավորող, համատեղ պայքարի տանող խնդիրներից մեկն է։ Եվ երբ որ Ցեղասպանության հարցը հանում ես, մեխանիկորեն ավելի է թուլացնում նաև հայության համախմբվածությունը։ Ասում եք՝ ինչպե՞ս է պետք պայքարել, շատ պարզ, համախմբված, միասնական, մեկ ընդհանուր նպատակի՝ հիմքում և առանցքում ունենալով հայոց պետականություն»,- ասաց Զաքարյանը։